Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՆԳՆ հանձնակատար Իլվա Յուհանսոնին, Եվրամիությունը պլանավորում է երկարաձգել արտաքին սահմանների փակումը մինչև հունիսի վերջ:

<ատ եվրոպական կառավարություններ պայմանավորվել են բացել ներքին սահմանները մինչև հունիսի վերջ, ասել է նա: Այժմ ԵՄ-ն պիտի պայմանավորվի հետագա քայլերի շուրջ՝ հուլիսի սկզբին ԵՄ արտաքին սահմանները բացելու համար, հստակեցրել է Յուհանսոնը: ԵՄ երկրների ներքին սահմանները մինչ այժմ փակված են առնվազն մինչև հունիսի 15-ը: Միության սահմաններից մի երկրից մյուսը հնարավոր է գնալ միայն «հրատապ» գործով: Թե որն է համարվում հրատապ, որոշում են ԵՄ երկրների ազգային կառավարությունները, և ոչ թե միության ինստիտուտները: Նյութը՝ www.apsny.ge-ից