Դիմակ կրելու կանոնը խախտելու համար տուգանք է սահմանվել, – Քրեական և Վարչական օրենսգրքում իրավախախտումների համապատասխան փոփոխությունների փաթեթն արդեն Վրաստանի խորհրդարան է ուղարկվել:

Ըստ փոփոխությունների՝ ֆիզիկական անձը տուգանվելու է 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հանրային տարածքում դիմակ չկրելու համար:

Միևնույն ժամանակ իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացիների մուտքը, տուգանվելու է 500 լարիով (մոտ 170 դոլար):

Օրենսդրության համաձայն՝ 50 լարիով կտուգանեն նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորներին: Հանրային տրանսպորտի վարորդը նույնպես պարտավոր է դիմակ կրել, հակառակ պարագայում 50 լարիով կտուգանվի:

Ինչ վերաբերում է տաքսիներին (կատեգորիա M1), ապա այս դեպքում վարորդը և ուղևորները պետք է պարտադիր դիմակով լինեն: Եթե ​​ուղևորը դիմակ չկրի, նրան և տաքսու վարորդին կտուգանեն 50-ական լարիով:

50 լարի տուգանք է սահմանվել նաև այն վարորդի և ուղևորների համար, երբ տաքսիում 4-ից ավելի մարդ է փոխադրվում՝ ներառյալ վարորդը:

Փոփոխությունները վերաբերում են նաև կարանտինի և ինֆնամեկուսացման կարգը խախտողներին: Այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իսկ իրավաբանականը՝ 10 հազար լարիով (մոտ 3,400 դոլար):