Մեկ տարվա ընթացքում մրգեղենը թանկացել է 47%-ով, կաթնամթերքը` 25%-ով, մսամթերքը` 13.5%-ով, իսկ հացեղենը` 9.2%-ով: Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, մայիսին գնաճի տարեկան մակարդակը կազմել է 6,5%:

Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերում գների փոփոխությունները՝ պարենի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 14,7%-ով, ինչը արտացոլվել է տարեկան գնաճի վրա` 4.58 տոկոսային կետով:

Մասնավորապես, գներն աճել են հետևյալ խմբերում՝ մրգեր և խաղող (47.1%), կաթ, պանիր և ձու (24.6%), ձկնամթերք (17.1%), շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք (14.5%), սուրճ, թեյ և կակաո (13.9%), միս և մսամթերք (13.5%), բուսայուղ և ճարպեր (13.1%), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր (9,5%), հաց և հացեղեն (9.2%), բանջարեղեն (2,7%):

Միևնույն ժամանակ, տրանսպորտային խմբում գները նվազել են 4,6%-ով: Անձնական ​​տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արձանագրվել է գների իջեցում (-6.9%):