Ախալքալաքի №40 մարզային ընտրական հանձնաժողովում անցկացվում է ընտրական հանձնաժողովների անդամների նախապատրաստման վարժանքներ: Այդ վարժանքներին Ախալքալաքում կմասնակցեն 80 մարդ, վկայականներ կստանան առավել ակտիվները:

Նոյեմբերի 24-ից Ախալքալաքի մարզային ընտրական հանձնաժողովում սկսեցին ընտրական հանձնաժողովների անդամների նախապատրաստման վարժանքները « Ընտրական ադմինիստրատորի դասընթացներ» պիլոտային ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ վարժանքները նախատեսված են Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար: Կադրերի նախապատրաստում կատարվելու է Լագոդեխում, Ախալցիխեում, Մառնեուլում և Ախալքալաքում: Դասընթացներին ներգրավված են 18 տարեկանից բարձր մարդիկ :

Ախալքալաքում ընտրատարածքային մարզային ընտրական հանձնաժողովի այս վարժանքներին մասնակցելու համար ստացվել է 80 հայտ, նրանցից 29 –ը ՝ կանայք են: Մասնակիցներին բաժանել են 20 մարդուց բաղկացած 4 խմբերի: Յուրաքանչյուր խումբ վարժվելու է 2 օր: Վարժանքի ընթացքում սովորեցնում են ընտրությունների օրվա ընթացակարգը: Այն անցկացնում է մարզիչ՝ Կարապետ Կիրակոսյանը:

Դասընթացի ավարտից հետո, մասնակիցների կողմից գործնական աշխատանքի և վերապատրաստման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցողներին կտրվեն հավաստագրեր: Նոյեմբերի 25-ին Ախալքալաքում ավարտվել է առաջին խմբի վերապատրաստման ընթացքը: Այդ խմբի բոլոր մասնակիցները ստացաել են հավաստագրեր:

«Մենք անցկացնում ենք վարժանքներ ընտրական հանձնաժողովների համար կադրեր պատրաստելու նպատակով, լինի դա տեղամասային, տարածքային, թե կենտրոնական հանձնաժողովներում:
Մասնակիցները, ովքեր ունեն հավաստագրեր, կունենան առավելություններ ընտրական հանձնաժողովի մրցույթի ժամանակ: Դասընթացները երկլեզու են, որպեսզի մասնակիցները տիրապետեն տերմինաբանությանը նաև վրացերենով », – ասում է №40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Հասմիկ Մառանգոզյանը:

Այս ծրագիրը իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ուսուցման կենտրոնի կողմից, ընտրական համակարգերի զարգացման և բարեփոխումների IFES (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի) ֆինանսական աջակցությամբ: Նախագծի շրջանակներում նաև տպվել է երկլեզու գրքույկներ ` «Ընտրությունների օրվա գործընթացները» թեմայով:

Ուսուցման կենտրոնի, Կրթության և գիտության նախարարության և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ միասին, նույն թեմայով, իրականացվում են վարժանքներ նաև դպրոցներում : Պարապմունքներն անցկացվում են 11-րդ և 12-րդ դասարանների համար:

Դասընթացները տեղի են ունեցել Ախալքալաքի №1 և №4 դպրոցներում, Կարտիկամ և Կուլիկամ գյուղերում, և օրերս կանցկացվեն նաև Վաչյան գյուղում:

Շուշան Շիրինյան