Հունիսի 2-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 796:
Ապաքինվել է ևս 10 պացիենտ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 634:
Բացի այդ, բուժման նպատակով արտասահմանից հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:
Կարանտինում է գտնվում 2508 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 300: