Հունիսի 1-5-ը, Վրաստանում տաք ֆոնին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրևներ և ամպրոպ: Հունիսի 3-4-ին ուժեղ քամի կլինի: Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +24, +29 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում մինչև +29, +34 աստիճան:

Ըստ շրջակա միջավայրի և բնապահպանության ազգային գործակալության՝ Թբիլիսիում գիշերային և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևներ: Հունիսի 3-ին` կեսօրից հետո և հունիսի 4-ին ուժեղ քամին կփչի հյուսիս արևմտյան ուղղությամբ: Օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +30, +32 աստիճան: