Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9282-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 355-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կոորնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 131 դեպք կա, այլ պատճառով՝ 50։

Ապաքինվել է ևս 69 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3386 է։ Փաստացի բուժվողների թիվը 5715 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 58 065 մարդ։