Ավելի քան երկու ամիս է` ռեստորաններին և սրճարանների թույլատրվում էր միայն առաքումով աշխատել: Կառավարության որոշմամբ՝ հունիսի 1-ից հաստատությունները, որոնք հնարավորություն ունեն հյուրերին բաց երկնքի տակ ընդունել՝ կկարողանան վերաբացվել, իսկ հունիսի 8-ից՝ բոլոր մնացած սննդի օբյեկտները:

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ռեստորանների համար հրահանգները: Հրահանգակների ցանկը ընդարձակ է և բաղկացած է մի քանի մասից: Այն ներառում է սպասարկման/տեղավորման կանոնները, ինչպես նաև սպասքը և խոհանոցային պարագաները լվանալու կանոնների, անձեռոցիկների և սփռոցների օգտագործման, մաքրման և ախտահանման մանրամասն ցանկը:

Հիմնական պայմանը սոցիալական հեռավորության ապահովումն է: Վեցից ավելի հյուրեր չեն կարող տեղավորվել մեկ սեղանի շուրջ: Դրա հետ մեկտեղ, աթոռները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա:

Տեռասներով և վերանդներով ռեստորաններին թույլատրվում է սեղանները դնել միմյանցից 2 մ հեռավորության վրա, իսկ մնացած բոլորին՝ առնվազն 2.25 մետր: Այն դեպքում, եթե հաստատության տարածքը թույլ չի տալիս այս պայմանը բավարարել, սրճարաններն ու ռեստորանները կարող են օգտագործել ժամանակավոր պաշտպանիչ վահան, կամ միասին սպասարկել սահմանափակ թվով հյուրերի:

Դեռ չի թույլատրվում պատվիրել խմիչքներ բարի մոտ: Միայն թույլատրվում է դրանց մատուցումը սեղանին:

Ռեստորանները, որոնք դրսում հյուրերին ընդունելու հնարավորություն չունեն, պետք է օգտագործեն էլեկտրոնային կամ մեկանգամյա ճաշացանկեր (ճաշացանկի տպագրությունը թերթերի վրա, որոնք պետք է վերացվեն առաջին օգտագործումից անմիջապես հետո): Առաջին դեպքում ախտահանիչ միջոցները պետք է տեղադրվեն պատվերի տախտակի կողքին: Նախքան ցուցատախտակի վրա պատվերի կատարումը, հաճախորդները պիտի ախտահանեն իրենց ձեռքերը:

Բացի այդ, ռեստորանների և սրճարանների սրահներում օդորակիչ միացնելը խորհուրդ չի տրվում: Այն դեպքում, եթե անհնար է իրականացնել այս պայմանը, թույլատրվում է օգտագործել արհեստական ​​օդափոխություն` փողոցից եկող օդի ավելացված կոնցենտրացիայի միջոցով:

Սննդի օբյեկտներում նախընտրելի է կատարել անկանխիկ վճարումներ, ինչպես նաև օգտագործել նախապես սեղանների ամրագրման համակարգը: Միևնույն ժամանակ, հյուրերը պետք է սպասեն իրենց հերթին հատուկ նշանառված վայրում: Աշխատակիցների և հաճախորդների ջերմաչափումը պարտադիր կլինի:

Հաճախորդների հետ անմիջական շփումից խուսափելու համար դրամարկղերի մոտ կտեղադրվեն թափանցիկ պաշտպանիչ վահաններ: Այլ պարտադիր հրահանգները վերաբերում են մուտքի պաշտպանիչ գորգերին, ինչպես նաև կպչուն պիտակներին, որոնք հիշեցնում են անվտանգ հեռավերության մասին՝ հաստատությունների հարակից տարածքում:

Անձնակազմին պետք է տրամադրվեն անձնական պաշտպանիչ միջոցներ՝ հատուկ հանդերձանք, կոշիկ, գլխածածկ, ձեռնոցներ, դիմակ, պաշտպանիչ վահան կամ ակնոց: Օգտագործված հիգիենիկ թափոնների համար պետք է տեղադրվեն փակ տարաներ:

Հարկ է հնարավորինս հաճախ լվանալ և ախտահանել այն մակերեսները և սարքավորումները, որոնց վրա դրվում է սննդամթերքը:

Վրաստանի սննդի ազգային գործակալության մասնագետները կհետևեն այս հանձնարարականների կատարմանը: