Այսօրվանից՝ մայիսի 29-ից Վրաստանում սկսել է աշխատել քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակները, այդ թվում՝ մետրոն: Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պաշտպանել կոնկրետ նորմեր, այդ թվում՝ դիմակ կրելու պահանջը:

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, խիստ վերահսկվելու է, որ ուղևորները մետրոյում, ավտոբուսներում և երթուղային տաքսիներում չլինեն առանց դիմակի: Քաղաքապետի խոսքով, պարեկային ոստիկանության աշխատակիցները դիմակ չկրող անձանց թույլ չեն տա մուտք գործել մետրո:

Արգելվում է նաև երթուղային տաքսիներում ոտքի վրա կանգնած ճամփորդելը, ինչպես նաև տրանսպորտում չեն աշխատելու օդորակիչները, քանզի այն վարակի տարածման սպառնալիքներից մեկն է:

Մետրոյի աշխատակիցները կոչ են անում քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավարությունը: Ոստիկանության կողմից տարածքը բաժանվել է դեղին ժապավենով:

Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում, «Տեխնիկական համալսարան» մետրոկայանի ղեկավար Զուրաբ Տղեշելաշվիլիի խոսքով, առավոտյան ստուգվում է բոլոր աշխատակիցների ջերմությունը: Տարածքում իրավիճակը հսկում են ոստիկանները:

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հասարակական տրանսպորտը իր գործունեությունը դադարեցրել էր մարտի 30-ին: