Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք: Թարմացված տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 738:

Առողջացել է ևս 16 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր քանակը 573 է:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:

Կորոնավիրուսից երկրում մահացել է 12 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 3076 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 250: