Հորդառատ անձրևները, որոնք արդեն երկու օր է չեն դադարում Նինոծմինդայում, հեղեղել են Մեծ Գոնդուրա գյուղի մարգագետիններն ու ճանապարհները, հայտնում է «Ռադիո ՆՈՐ»-ը:

Տեսանյութից, որը տարածում է ֆեյսբուքի օգտատեր Արմեն Հովսեփյանը երևում է, թե ինչպես է ջուրը լցվում մարգագետիններով և արոտավայրերով, ինչպես նաև Գոնդուրա տանող ճանապարհի մի մասով:

Ինչպես նաև Դիլիֆ գյուղի մի բնակչի խոսքերով, անձրևաջրերը հեղեղել են գյուղի կարտոֆիլի և գարու ցանքատարածությունները: Բնակիչները ներկայումս աշխատում են դաշտերում ջրի հոսքի համար ջրհորներ բացելու ուղղությամբ:

Դիլիֆ գյուղից տեսանյութը տարածում է ֆեյսբուքի օգտատեր Բագրատ Գրիգորյանը: