Ըստ խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի, ընտրական համակարգի սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական քննարկումը կսկսվի հունիսի 21-ին, և քվեարկությամբ վերջնական կավարտվի հունիսի 29-ին:

Կոբախիձեն ասել է, որ հնարավոր է փոփոխությունները կատարվեն առանց «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների մասնակցության, քանի որ 117 օրենսդիր արդեն հաստատել են իրենց աջակցությունը նախաձեռնությանը:

Կառավարության և ընդդիմության միջև մարտի 8-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 120/30 ընտրական համակարգով: