Վերացվել է գերեզմանատներ այցելելու արգելքը: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ: Գերեզմանատների մուտքը, բացառությամբ հուղարկավորության հետ կապված միջոցառումների, արգելվել էր ապրիլի 17-ից:

Բացի այդ, ինչպես նշվում է կառավարության վարչակազմի կողմից տարածված տեղեկությունների մեջ, արտակարգ դրությունը վերացնելուց հետո, սահմանափակված են հավաքույթներն ավելի քան 10 հոգով, որոնք կապված են սոցիալական միջոցառումների հետ, ինչպիսիք են հարսանիքները, տարեդարձերը և այլն:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ից Վրաստանում դադարել է գործել արտակարգ դրությունը: