Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության վեց նոր դեպք: Տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 701, այդ թվում` 432 ապաքինված, 12-ը մահվան ելքով:

Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 890 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 432 պացիենտ:

Մայիսի 15-ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ 39 573 թեստավորում է կատարվել:

Վրաստանում բոլոր այն մարդիկ, ում մոտ հաստատվում է COVID-19-ը հոսպիտալացվում են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պացինետների 83%-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 13%-ի մոտ՝ ծանր, իսկ 4%-ի դեպքում խոսքը գնում է ծայրահեղ ծանր ընթացքի մասին: