Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ոստիկանությունն արտակարգ դրության և պարետային ժամի 93 խախտում է արձանագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները մայիսի 15-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 16-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 84 քաղաքացու է տուգանել:

Ոստիկանությունը ինքնամեկոսացման կարգը խախտելու համար երեք քաղաքացու են տուգանել:

8 հոգի տուգանվել է տեղաշարժման և մեքենայում գտնվելու կանոնները խախտելու համար:

ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: