Այսօր, մայիսի 16-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանն իր ֆեսյբուքյան էջում հերթական գրառումն է կատարել, որտեղ պարզաբանում է՝ 5 անգամ ընտրված լինելով մեծամասնական համակարգով, որպես պետության հայրենասեր որդի և խաղաղության կողմակից, կողմ կքվեարկեմ սահմանադրական փոփոխություններին: Ըստ այդ փողոխությունների խորհրդարանում կտրուկ նվազում է մեծամասնական պատգամավորների քանակը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը մասնավորապես գրել է. «Ինչպես գիտեք հասարակության կողմից 5 անգամ անընդմեջ ընտրվել եմ պատգամավոր մեծամասնական համակարգով։ Հետևաբար մաժորիտար պատգամավորների քանակի նվազումը ցանկալի չի։ Սակայն, որպես այս երկրի և պետության հայրենասեր որդի, պետության զարգացման ու բարգավաճման նպատակով, խաղաղությունն ու անդորրը չխաթարելու համար պետք է համագործակցեմ ընդդիմության և իշխանությունների հետ, քվեարկեմ սահմանադրական փոփոխությունների օգտին, այսինքն՝ նոր ընտրական համակարգի (120/30 հարաբերությամբ) օգտին»։

Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը դեմ չեն մեծամասնական շրջանների կրճատմանը

Հիշեցնենք, որ մարտի 8-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմությունը պայմանավորվածության են եկել 2020 թ.-ի ընտրությունների շուրջ: Համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը, կողմերը համաձայնել են, որ Վրաստանի 150-տեղանոց խորհրդարան կանցնի 120 պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, 30–ը՝ մեծամասնականով։

Ինչպես նաև սահմանվել է 1-տոկոսանոց ընտրական շեմ, իսկ խորհրդարանական մեծամասնություն, որը կունենա կառավարություն ձևավորելու իրավունք, հնարավոր կլինի կազմել պատգամավորական մանդատների 40 տոկոսով։

Համաձայն գործող Սահմանադրության՝ խորհրդարանում կա 73 մեծամասնական մանդատ: