Գիշերվա մեջ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հայտնաբերվել: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge.

Պաշտոնական տվյալների համաձայն, մինչև հիմա երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 671: Ապաքինվել է 383 պացիենտ, մահացել է 12 մարդ:

Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից հայրենիք է վերադարձել բուժման նպատակով:

Կարանտինում է գտնվում 3873 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 404: