Ախալքալաքի շրջանի Կարծախ Գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերանորոգելու համար բացվել է հաշվեհամար՝ GE73BG0000000345852899: Ձյունն ու անձրևները քայքայել են տաճարի տանիքը, փլուզման վտանգ կա: Կարծախ գյուղի բնակչությունը հայցում է բոլորի աջակցությունը։

Կարծախ գյուղի բնակչությունը դիմում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կարծախ գյուղի բնակչությունը հայցում է Ձեր աջակցությունը: Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին ունի յուրաքանչյուրիդ օգնության կարիքը, քանի որ եկեղեցու տանիքը կարող է փլվել ցանկացած պահի։ Կարող եք նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարով՝ GE73BG0000000345852899:Հաշվեհամարը բացված է «საქართველოს ბანკი»-ում Հասմիկ Սաղաթելյանի անունով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ` Հակոբ Դոխոյան +37477050688 (viber,WhatsApp)
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյան
Հեռ. +995 596 014 000, +37455013600 (viber, WhataApp):
Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյան +995579113277 (viber,WhatsApp)»:

Օրեր առաջ Jnews-ն անդրադարձել էր Կարծախի Սուրբ Կարապետ եկեղեցու վիճակին: Հերթական անձրևներից հետո գյուղի բնակիչ Վիտալի Բանգոյանը տեսանյութ էր ուղարկել մեր խմբագրություն, որը կարող եք դիտել՝ “>այստեղ:

«Կարծախի եկեղեցին ընկղմված է ջրի մեջ» վերտառությամբ նյութից կարող եք ծանոթանալ եկեղեցում տիրող վիճակին:

Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքը ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին:

ՀԱԵ-ի Ջավախքի փոխանորդությունը կոչ է արել օգնություն ցուցաբերել ջրի մեջ գտնվող եկեղեցուն

Մամուռն ու ջուրը Կարծախի եկեղեցու մշտական հյուրերն են