Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տեսախցիկների օբյեկտիվում է հայտնվել աքիսը, որը կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է:

Այս փոքրիկի (թագուհու) առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա մորթու գույնը փոխվում է կախված տարվա եղանակից՝ օգնելով պաշտպանվել նրան գիշատիչներից:

Աքիսը գիշատիչների կարգի ամենափոքր ներկայացուցիչն է: Արուների մարմինը կշռում է 60–250 գ, էգերինը՝ 30–108 գ, արուների մարմնի երկարությունը 160–260 մմ է, էգերինը՝ 114–212 մմ, արուների պոչի երկարությունը 12–87 մմ է, էգերինը՝ 17–64 մմ: Տեղաշարժվում է 25-30 սմ երկարությամբ ցատկերով:

Աքիսը շատ ճկուն, արագաշարժ և արագավազ է, լավ է մագլցում և լողում, առանձնանում է իր խիզախությամբ և ագրեսիվությամբ, վտանգավոր թշնամի է բոլոր մանր կենդանիների համար: Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանր կրծողներով՝ տնային, դաշտային և անտառային մկներով, գետնափորներով, դաշտամկներով, առնետներով, ճագարամկներով, խլուրդներով, երիտասարդ նապաստակներով, ճտերով, աղավնիներով, ինչպես նաև որսում է մողեսներ, պղնձօձեր, օձեր, լորտուներ, նույնիսկ իժեր, գորտեր: Այն վայրերում, որտեղ չեն հետապնդում նրան, աքիսը որսում է թե գիշերը, և թե ցերեկը:

Լուսանկարը՝ Վրաստանի պաշտպանված տարածքների գործակալության