Մայիսի 12-ին, Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սբ. Անդրեաս Առաքյալի հիշատակի օրը: Վրաստանում այս օրն ունի պետական տոնի կարգավիճակ և հանգստյան օր է հայտարարված:

Սբ. Անդրեաս Առաքյալին Վրաստանում մեծարում են հատուկ կերպով: Նա առաջինն էր, ով երկրի տարածքում քարոզում էր քրիստոնեությունը մ.թ. I դարում:

Տոնական հոգևոր ծառայությունները Սբ. Անդրեաս Առաքյալի հիշատակի օրը կմատուցվեն Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում: Թեպետ, եկեղեցում ծառայության մատուցման ընթացքում՝ հաշվի առնելով երկրում արտակարգ դրությունը, հավատացյալները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը: