Երթևեկությունը Բաթումի-Ախալցիխե կենտրոնական մայրուղու վրա մասնակիորեն վերականգնվել է: Սողանքից հետո ճանապարհը միակողմանի մաքրվել է: Այս մասին հայտնում են Աջարիայի կառավարության մամլո ծառայությունից:

Կիրակի գիշերը սողանքն իջել էր Քեդիի մունիցիպալիտետի Դոլոգանի գյուղում: Ճանապարհի երթևեկելի հատվածը լցվել էր խոշոր քարերով, ժայռերով, հողակույտով և ծառերով:

Տվյալ ճանապարհը Բաթումին կապում է միանգամից աջարական երեք մունիցիպալիտետների հետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել արտակարգ դեպքերի համար ժամանակավոր ճանապարհ գցել:

Մասնագետները սողանքի վայրում աշխատանքներ են իրականացրել, որից հետո տեխնիկան սկսել է տվյալ հատվածի մաքրման աշխատանքները:

Աշխատանքները Դոլոգանիում վերսկսվել են, ամենայն հավանականությամբ այսօր կհաջողվի ամբողջությամբ վերականգնել երթևեկությունը: