Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսման բաժնի պետ Դոդո Գվազավայի, Վրաստանում ջերմաստիճանի կտրուկ անկումը պայմանավորված է արկտիկական ցուրտ օդային զանգվածների տարածմամբ:

Ինչպես նշել է Գվազավան, ջերմաստիճանը կտրուկ նվազել է երկրի լեռնային շրջաններում, որտեղ տեղ-տեղ ձյուն է եկել:

«Ուրբաթ օրվանից արկտիկական ցուրտ օդային զանգվածները մուտք են գործել Վրաստան, ինչն էլ առաջացրել է ջերմաստիճանի կտրուկ անկում: Ջերմաստիճանը կտրուկ նվազել է, հատկապես լեռնային շրջաններում: Նախօրեին առատ ձյուն է տեղացել Բակուրիանիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Գուդաուրի-Ստեփանծմինդայում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում:

Արկտիկական օդային զանգվածների ազդեցությունը շարունակում է այսօր էլ: Հետևաբար, հարթավայրում և ցածրադիր տարածքներում օդի առավելագույն ջերմաստիճանը ակնկալվում է 12-13 աստիճանի սահմաններում, լեռնային շրջաններում՝ 8-9 աստիճանի սահմաններում: Բարձրալեռ շրջաններում որոշ տեղերում ջերմաստիճանը կհասնի զրոյի», – ասել է Գվազավան:

«Տեղումների ինտենսիվությունը կթուլանա: Արևելյան Վրաստանում, որոշ վայրերում արևմտյան քամին կավելանա, իսկ գիշերը ամբողջ երկրում կդիտվի ցուրտ եղանակ: Հետևաբար, երկրի բարձրադիր վայրերում, հատկապես Գուդաուրի-Կոբի շրջանում, ինչպես նաև Վրաստանի հարավում գտնվող բարձրադիր գոտիներում՝ Ախալքալաքի, Բակուրիանիի և Նինոծմինդայի շրջաններում, գիշերը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև մինուս 5 աստիճանի: Ինչ վերաբերում է արևմտյան Վրաստանի բարձրալեռ շրջաններին, ապա Սև ծովից եկող համեմատաբար տաք օդի պատճառով ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 3 աստիճան: Հարթավայրում և ցածրադիր տարածքներում սպասվում է 7-9 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում 2-4 աստիճան», – ասել է Գվազավան:

Ըստ օթերևությաբանների կանխատեսումների, արդեն վաղը Վրաստանում եղանակը կբացվի:

«Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Հարթավայրերում և ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-22 աստիճան, լեռներում՝ մինչև 17-19 աստիճան, իսկ բարձրադիր գոտում՝ 10-12 աստիճան: Օդի ջերմաստիճանը կշարունակվի բարձրանալ հաջորդող օրերին էլ: Նման ցուրտ օդային զանգվածների ներխուժումն այլևս սպասելի չէ:

Մայիսի 15-ից ջերմաստիճանը հնարավորինս կբարձրանա: Մասնավորապես, մայիսի 17-ին, 18-ին և 19-ին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 30 աստիճան ջերմաստիճանի:

Վրաստանում մայիսին միշտ անձրև և կարկուտ է գալիս, հատկապես Կախեթիի շրջանում», – հիշեցրել է Դոդո Գվազավան: