Այսօր՝ մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի օրը: Ախալքալաքում, կորոնավիրուսային համավարակի պատճառով, վետերանների հարգանքի տուրքի պաշտոնական արարողություն չի լինի:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես նաև ամբողջ աշխարհում վետերանների թիվը ամեն տարի նվազում է: Այս տարի տոնը նշում են միայն 4 վետերան, անցյած տարի՝ 6, նախանցյալ տարի՝ 8 վետերան, 2017-ին՝ 13, 2016-ին՝ 17, 2015-ին՝ 22, 2013 թվականին մունիցիպալիտետում կար 35 վետերան:

Ամեն տարի վետերանները, հանդիսավոր կերպով իրենց լավագույն կոստյումները հագած, պարգևները և շքանշանները կրծքերին, հավաքվում էին Ախալքալաքի հագուստի տոնավաճառի տարածքում գտնվող, Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ, ուրախանում էին միմյանց հանդիպելով և հպարտանում՝ լսելով հարգանքի ու երախտագիտության խոսքեր:

Ամեն տարի տեղական ղեկավարությունը ծաղիկների խոնարհման և վետերաններին երախտիքի խոսքի փոքրիկ միջոցառում էր կազմակերպում հուշարձանի մոտ: Սակայն, այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով վետերաններին արգելվել է գնալ հուշարձանի մոտ, իսկ արարողությունը չեղյալ է հայտարարվել:

Բոլոր 4 վետերաններին Ախալքալաքի մունիցիպալիտետը որպես նվեր հատկացրել է 1500 ական լարի: Վրաստանի կառավարությունը նույնպես վետերաններին ֆինանսական օգնության տեսքով հատկացնում է 600 ական լարի, իսկ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների ընտանիքների անդամներին՝ 300 ական լարի: Ախալքալաքի մունիցիպալիտետում նման ընտանիքներ այլևս չկան:

2015 թիվ
veter2015

2016 թիվ
vet2016

2017 թիվ
999

2018 թիվ
veterani 2018

2019 թիվ
2019 veterani

Ներկա դրությամբ Վրաստանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի 371 վետերան: