Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա և Տամբովկա գյուղերի բնակիչները բողոքում են, որ ամեն տարի ոչխարները Կախեթիից տեղափոխվում են իրենց գյուղերով, և ամեն անգամ այդ գյուղերում արոտի ժամանակ տարբեր հիվանդություններ են առաջանում մանր ու խոշոր եղջերավոր անասունների շրջանում:

«Հատուկ ճանապարհ կա ոչխարներին քշելու համար, որոնցով էլ պետք է օգտվեն հովիվները, բայց նրանք փնտրում են ավելի կարճ ճանապարհ, որն անցնում է մեր գյուղերով, և ամեն անգամ մեր անասունների շրջանում տարբեր հիվանդություններ են ի հայտ գալիս», – ասում է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի լիազոր Յագոր Քոթոյանը:

Հեշտիա և Տամբովկա գյուղերի բնակիչները դիմում են ներկայացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան, որպեսզի վերահսկեն Կախեթիից ոչխարների տեղափոխման կազմակերպումը հատուկ ճանապարհներով, որոնք չեն անցնում իրենց գյուղերով:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայությունից հաղորդել են, որ քաղաքապետարանն իր հերթին պատրաստել է նամակներ, որոնք կուղարկվեն այն մունիցիպալիտետներին, որտեղից տեղափոխվում են ոչխարները:

Նամակները կուղարկվեն հետևյալ մունիցիպալիտետներին քաղաքապետարաններ՝ Դեդոփլիսծղարո, Սագարեջո, Դմանիսի, Բոլնիսի, Գարդաբանի, Մառնեուլի, Սիղնաղի, Գուրջաանի:

Նշենք, որ ամեն տարի մինչև 280 հազար ոչխար Կախեթիից տեղափոխվում է Սամցխե-Ջավախքի շրջան՝ ամառային արոտավայրերում արածելու նպատակով:

Նյութը՝ «Ռադիո ՆՈՐ»-ից