Վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 11-ից, կբացվեն բոլոր տեսակի արտադրությունները, ինչպես նաև մեծածախ առևտուր իրականացնող այն կենտրոնները, որոնք չեն վաճառում կոշիկ և հագուստ: Նա նշել, որ սահմանափակումների վերացումը չի վերաբերում խոշոր առևտրի կենտրոններին՝ մոլերին:

Վարչապետն ընդգծել է, որ այս ամենի հետ միասին երկրում շարունակում է գործել պարետային ժամը, որի ժամանակ Վրաստանի բնակչիներին չի թույլատրվում տնից դուրս գալ երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը:

Ինչպես նաև Գախարիան հորդորել է բոլորին շարունակել հետևել սոցիալական հեռավորությանը և պարտադիր դիմակ կրել հանրային վայրերում, ինչպես նաև «ցանկալի է փողոցներում»:

Մայիսի 11-ից հանվում է Թբիլիսի քաղաքում տեղաշարժման սահմանափակումները

Մայիսի 14-ին բացվում է Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները

Մայիսի 18-ից բացվում է Մառնեուլին

Հունիսի 15-ից կգործեն սպասարկման կենտրոնները, որոնք կսպասարկեն տեղական զբոսաշրջիկներին

Հուլիսի 1-ից Վրաստանը կընդունի արտասահմանցի զբոսաշրջիկներին: