Վրաստանում գործարկվել է կաթնարտադրողներին աջակցելու նոր ծրագիր: Այս մասին հաղորդում է Report գործակալությունը՝ հղում կատարելով երկրի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությանը:

Ինչպես լրագրողներին հայտնել են գերատեսչությունից, ծրագիրը ֆինանսավորվում է Իտալիայի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: Դրա համար հատկացվել է 16 միլիոն եվրո, գումարի մի մասը կտրամադրվի դրամաշնորհների տեսքով, իսկ մի մասը կուղղվի արտոնյալ վարկավորմանը:

Հաղորդվում է, որ համաֆինանսավորումը պետք է լինի 40%-ից 80%-ի սահմաններում: Ծրագիրը նախատեսված է վեց տարի ժամկետով: Աջակցությունը կտրամադրվի հինգից քսան կթու կով ունեցող ֆերմերներին:

Հիշեցնենք, որ Վրաստանում ապրիլին կաթի պահանջարկի անկում էր նկատվել, ինչը հանգեցրել էր դրա արտադրության անկմանը: Դա էլ հանգեցրեց նրան, որ մի շարք ֆերմերներ որոշեցին կաթի արտադրությունից անցնել մսի արտադրության:

Նյութը՝ «bizzone.info»-ից