Վրաստանում կորոնավարակի ևս հինգ նոր դեպք է հայտնաբերվել: Տեղեկությունը թարմացվել է կառավարության ստեղծած StopCov.ge կայքում:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 615, այդ թվում՝ 275 պացիենտ առողջացել է:

Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից հայրենիք է վերադարձել բուժվելու, 9 մարդ մահացել է:

Կարանտինում է գտնվում 5002 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 485: