Այսօր Վրաստանում կորոնավարակի 6 նոր դեպք է հաստատվել: Տվյալները թարմացվել է կառավարության ստեղծած StopCov.ge կայքում:

Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 610, որից 269 պացիենտ առողջացել է:

Արտասահմանից Վրաստանի երեք քաղաքացի է վերադարձել հայրենիքում բուժվելու համար: 9 պացիենտ մահացել է:

Կարանտինում է գտնվում 5083 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 505: