Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված հանցագործությունների թիվը 16 035 է, ինչը նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելին է:

Մասնավորապես, եթե անցած տարվա առաջին երեք ամիսներին կյանքի դեմ կատարված հանցագործությունների թիվը 258 էր, ապա այս տարի դրանց թիվը հասել է 833֊ի:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ամենից շատը՝ 6 541 հանցագործություն, կատարվել է գույքի դեմ: Սա ներառում է կողոպուտ, խարդախություն, շորթում, գույքային վնաս և այլն:

Աճել է նաև առողջության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը՝ այս տարվա առաջին եռամսյակում՝ 2868:

Թմրամիջոցների հանցագործությունների թիվն աճել է` հասնելով 1075-ի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 477-ով: