Կարսից (Թուրքիա) Վրաստան՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գծով, ռեկորդային երկարությամբ գնացք է ուղարկվել:

Ինչպես հաղորդում է «Report», վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ներին, 1,050 մ երկարությամբ գնացքը, որը փոխադրում է 2400 տոննա տարողությամբ արտահանման արտադրանքներ՝ 50 բեռնատար վագոնի 100 բեռնախցիկներով, ուղարկվել է այս տարվա մայիսի 3-ին:

Բեռնատար գնացքը տեղափոխում է ավտոպահեստամասեր, գյուղատնտեսական տեխնիկա, կերամիկական արտադրանք և անձնական խնամքի պարագաներ՝ Մերսինից, Կայսերիից, Անկարայից, Իզմիթից, Ստամբուլից՝ Ադրբեջան, Ղազախստան և Թուրքմենստան:

Հիշեցնենք, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի հոկտեմբերի 30-ին: Երկաթուղային գիծն իրար է միացնում Ասիայի և Եվրոպայի երկաթուղային ցանցերը: Սա ամենակարճ ճանապարհն է ոչ միայն 3 երկրների, այլև Ասիայի և Եվրոպայի միջև: ԲԹԿ-ն թույլ է տալիս կրկնակի անգամ կրճատել բեռնափոխադրման ժամանակը: Երկաթուղին հեշտացնում է Կենտրոնական Ասիայի երկրների` Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի մուտքը եվրոպական և համաշխարհային շուկաներ:

Երկաթուղու 504 կմ-ն անցնում է Ադրբեջանով, ընդհանուր երկարությունը 846 կմ է: 263 կմ-ն անցնում է Վրաստանով, իսկ Թուրքիայով` 79 կմ-ը: ԲԹԿ-ով նախնական փուլում նախատեսվում է փոխադրել 5 միլիոն տոննա, իսկ տարողունակությունը հետագա փուլերում կավելանա մինչև 17 միլիոն տոննա և ավելին:

Նյութը՝ «bizzone.info»-ից