Վրաստանում բացօթյա որոշ ռեստորաններ հնարավոր է վերսկսեն իրենց աշխատանքը ՝կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների փուլային վերացումից ավելի շուտ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Հարկ է նշել, որ վերացնելու համար սահմանափակումների վերացման նախնական և մոտավոր ժամանակացույցը հունիսի կեսերին բաց տիպի սրճարաններ և ռեստորաններ բացելն է, սակայն փորձը ցույց է տվել, որ Վրաստանում սահմանափակումների վերացումը հնարավոր է ավելի վաղ, քան նախատեսված էր:

Սահմանափակումների վերացման նախնական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այս նյութում՝ http://jnews.ge/am/?p=41250#.XrEvOhQzYdU

Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ դեռ քննարկում է, թե երբ պետք է վերսկսեն գեղեցկության սրահներն իրենց աշխատանքը, քանի որ այս դեպքում ավելի մեծ է կորոնավիրուսի տարածման վտանգը:

«Այս հարցի շուրջ քննարկումներ են տարվում: Ինքնանպատակ չէ մեզ համար, որ սահմանափակումները գործեն երկար ժամանակ, մենք հասկանում ենք, որ դա ազդում է տնտեսության վրա: Մենք փորձում ենք հնարավորինս վերացնել սահմանափակումները հետևողականորեն, հենց որ իրավիճակը այդպիսի հնարավորություն տա՝ կառավարելով ռիսկերը: Միգուցե բացօթյա ռեստորանների աշխատանքը որոշ ժամանակով հետաձգվի», – ասել է Մեզվրիշվիլին:

Կառավարության վարչակազմի ղեկավարը հիշեցրեց, որ բացվող բոլոր օբյեկտները կարող են գործել միայն այն դեպքում, եթե դրանք բավարարում են Առողջապահության նախարարության կողմից սահմանած հանձնարարականներին՝ կրել դիմակներ աշխատավայրերում, ախտահանիչ միջոցներ գործածել, սոցիալական հեռավորություն պահպանել և այլն:

«Համապատասխան ծառայությունները պարբերաբար ստուգում են, թե որքանով են այդ օբյեկտները համապատասխանում պետության կողմից սահմանված կանոններին», – ասաց Մեզվրիշվիլին:

Այսօրվանից սկսվել է Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված տնտեսական սահմանափակումների վերացման երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ սահմանափակումների վերացման երկրորդ փուլն ի սկզբանե պլանավորված էր մայիսի կեսերին, այսինքն՝ այն սկսվեց նախատեսվածից 10 օր առաջ:

Այսօրվանից թույլատրվում է բոլոր տեսակի շինարարական և վերանորոգման աշխատանքները, շինանյութերի արտադրությունը և շինարարությանն առնչվող գործունեությունը, ավտոտեխսպասարկումը և ավտոլվացակայանները, Քութայիսի և Բաթումի ելումուտն առանց որևէ բացառությունների:

Թույլատրվում է նաև շինանյութերի վաճառքը, բայց այս փուլում միայն առցանց:

Ապրիլի 27-ին սկսվել էր սահմանափակումների վերացման առաջին փուլը, այդ ժամանակ թույլ տրվեց տեղաշարժվել մեքենաներով և տաքսիներով, առցանց խանութների (մեծածախ և մանրածախ) աշխատանքը, ցանկացած ապրանքների առաքումը և բացօթյա գյուղատնտեսական շուկաների աշխատանքը:

Ընդհանուր առմամբ, սահմանափակումների վերացման վեց փուլ է նախատեսված: Վերջին փուլը հուլիսի կեսերին է նախատեսված: