Նույնականացվել է ավելի քան 150 000 ինքնազբաղված անձ, որոնք գրանցվել են Եկամուտների ծառայությունում, նրանց անհրաժեշտ չէ ինչ-որ ապացույց ներկայացնել՝ 300 լարի միանվագ փոխհատուցումը ստանալու համար: Փոխհատուցման փոխանցումը կսկսվի մայիս ամսից: Անհատները, գործարարները, ովքեր բիզնեսում ունեն տարբեր կարգավիճակ, կստանան փոխհատուցում 300 լարիի չափով, սակայն նրանք պետք է բավարարեն հետևյալ չափանիշները:

Այսպիսով, ֆիզիկական անձինք, ձեռնարկատերերը, ովքեր ունեն փոքր բիզնեսի կարգավիճակ, պետք է ունենան ամսական եկամտահարկի հայտարարագիր 2020 թվականի առաջին եռամսյակում, կամ պետք է ունենան հաստատված ՀԴՄ շրջանառություն նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ այդ մարդիկ պետք է Եկամուտների ծառայություն ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է իրենց գործունեությունն ու եկամուտները 2020 թվականի առաջին եռամսյակում:

Այն ֆիզիկական անձանց, ձեռնարկատերերի համար, ովքեր աշխատում են շուկայում, հաստատող փաստաթուղթ կարող է լինել եկամտահարկի ամսական հայտարարագիրը 2020 թվականի առաջին եռամսյակում կամ հաստատագրված ՀԴՄ շրջանառությունը նույն ժամանակահատվածում, կամ շուկայի կազմակերպիչների կողմից եկամուտների ծառայությանը ներկայացրած տեղեկությունները կարող են նրանց համար ծառայել որպես հաստատման փաստաթուղթ, որում կլինեն ֆիզիկական անձի տվյալները:

Այն անձինք, ովքեր զբաղվում են ֆիքսված հարկվող գործունեությամբ, որպես հաստատում պետք է ունենան, որ իրենք գործունեություն են ծավալել 2020 թվականի առաջին եռամսյակում, եկամտի ծառայությանը վճարել են ֆիքսված հարկ:

Միկրոբիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկատերերը, որոնք բյուջեով չեն ֆինանսավորվում, կկարողանան փոխհատուցում ստանալ, եթե գրանցված են Եկամուտների ծառայության տվյալների բազայում միկրոբիզնեսի կարգավիճակով:

Փոխհատուցում կարող են նաև ստանալ վերոնշյալ կարգավիճակը չունեցող անհատ ձեռնարկատերերը, եթե նրանք մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը եկամուտների ծառայությանը ներկայացրել են 2019 թվականի տարեկան եկամուտների հայտարարագիրը, կամ 2020 թվականի առաջին եռամսյակում գրանցել են շրջանառությունը ՀԴՄ-ով:

300 լարի չափով փոխհատուցում ստանալու համար գրանցված բոլոր ինքնազբաղվածները պետք է հայտը լրացնեն Վրաստանի Առողջապահության նախարարության կայքում՝ www.moh.gov.ge: Գրանցման հայտաձևերը հասանելի կլինեն մայիսի 15-ից հետո: Նրանց պարզապես անհրաժեշտ է մուտքագրել իրենց տվյալները, նրանց անհրաժեշտ չէ կցել որևէ հաստատող այլ փաստաթղթեր: Տվյալները ստուգվելու են Եկամուտների ծառայության կողմից` ըստ իր տվյալների բազաների: