Վրաստանը Գերմանիայից մի քանի հազար թեստ է ստացել: Այս մասին Լուգարի կենտրոնում լրագրողներին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

Գամղրելիձեն շնորհակալություն է հայտնում Գերմանիային ցուցաբերած օգնության համար:

«Գերմանիայի օգնությունը շատ կարևոր է: Օգտվելով առիթից՝ ես իմ խորին երախտիքն եմ հայտնում Գերմանիայի կառավարությանը, Գերմանիայի դեսպանատանը, անձամբ դեսպանին և ռազմական ատաշեին: Դուք գիտեք, որ 2013 թվականից մենք շատ բեղմնավոր համագործակցում ենք Բունդեսվերի մանրէաբանության ինստիտուտի հետ, որը գտնվում է Մյունխենում, և այն աշխարհի ամենամեծ ինստիտուտներից է: Նրանց հետ միասին մենք իրականացնում ենք մի քանի խոշոր նախագծեր: Կորոնավիրուսային համավարակի սկզբում՝ փետրվարի սկզբին, երբ դեռ չկային այսպես կոչված PCR թեստերը, նրանք մեզ տվեցին պրայմերներ, որոնցից տեղում պատրաստվում են տարբեր կոմպլեկտներ, իսկ փետրվարի սկզբից մենք հնարավորություն ունեինք թեստավորել մարդկանց կորոնավիրուսի ախտորոշման համար: Դրանից հետո Գերմանիայի օգնությունը երեք անգամ իրականացվեց, և այսօրվա օգնությունը նորից պրայմերն է, ինչպես նաև նոր թեստային համակարգերը, այսպես կոչված սերոլոգիական թեստերը, պարզ ասած, արագ թեստերի ավելի ճշգրիտ անալոգն են, որոնք ստեղծվում են լաբորատորիաներում, և ոչ, ասենք, դաշտային պայմաններում: Մենք օգտագործում ենք այդ թեստերն ըստ նշանակետի…

Մենք երախտապարտ ենք, որ այս բոլոր հարաբերությունները պահպանվում են Վրաստանում Գերմանիայի դեսպանության կողմից, և ես իսկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, անձամբ նախարարին, նրա տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլիին և ողջ թիմին, ինչպես նաև Մյունխենում մեր հյուպատոսությանը: Առողջապահության նախարարության հետ նման արագ գործընկերությամբ՝ Գերմանիայի դեսպանատունը և Գերմանիայի կառավարությունը լուրջ օգնություն են տրամադրում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին», – հայտարարել է Գամղրելիձեն: