Ոստիկանությունը հանգստյան օրերին արտակարգ դրության և պարետային ժամի 208 խախտում է արձանագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Իրավապահները շարունակում են 24-ժամյա հսկողություն իրականացնել:

Ոստիկանությունը մայիսի 1-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի երկուսի առավոտյան ժամը 06:00-ն ամբողջ երկրի մասշտաբով պարետային ժամը խախտելու համար 86 քաղաքացի տուգանել, իսկ մայիսի 2-ին, ժամը 21:00-ից մինչև մայիսի 3-ի առավոտյան ժամը 06:00-ն տուգանել է 78 քաղաքացու։

Իրավապահները մայիսի 1-ին տուգանել են նաև երկու անձի ուղևորափոխադրումների և մեքենավարման կանոնները խախտելու համար, մայիսի 2-ին տուգանվել են 4 քաղաքացու։

Ինչպես նաև մայիսի 1-ին տուգանվել է 17 քաղաքացի հասարակական վայրերում ավելի քան 3 անձի հավաքման և 2-մետրանոց սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար, իսկ մայիսի 2-ին տուգանվածների քանակը կազմել է 16-ը։

Վրաստանի ոստիկանությունը, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին շարունակում է խստացնել վերահսկողությունը ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ: Համատեղ մոնիտորինգի արդյունքում մայիսի 2-ին բացահայտվել է ինքնամեկուսացման խախտումների 5 նոր փաստ:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության ժամանակ սահմանած սահմանափակումները, այլապես օրենքով սահմանված կարգով ձեռնարկվելու են բոլոր համապատասխան միջոցները օրենքը չխախտելու համար: