Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր վարակակիրների քանակը կազմում է՝ 589։

Նոր դեպքերին զուգահեռ ավելանում է նաև առողջացողների թվաքանակը, այսօրվա դրությամբ նրանց թիվը կազմում է՝ 215։

Երկրում կորոնավարակից մահացել է 8 մարդ։

Կարանտինում է գտնվում 5 260 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 553:

Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված մինչև մայիսի 22-ը։ Դեռ գործում է պարետային ժամը, ինչը նույնպես կգործի մինչև արտակարգ դրության ավարտը։

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: