Վրաստանի Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմվել է նոր օրինագիծ, որի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր թոշակի անցնող և սահմանափակ հնարավորությունների տեր զինվորականների համար, որ կարողանան արժանապատվությամբ թողնել զինված ուժերը և վերաինտեգրվել քաղաքացիական հասարակության մեջ:

Նախարարության տվյալներով, ըստ օրինագծի, փոխհատուցումը կտարածվի նաեւ զինծառայողների ընտանիքի անդամների վրա, ովքեր կորցրել են իրենց կերակրողին, և այն զինծառայողներին, ովքեր ներկայումս ստանում են սահմանված կենսաթոշակային գումար:

«Այն պարագայում, եթե անձին տրվել է ակնհայտ ծանր հաշմանդամի կարգավիճակ, այդ զինծառայողները կստանան փոխհատուցում աշխատավարձի 75% -ի չափով` ելնելով կոչումից և եթե անձին տրվել է ակնհայտ երևացող հաշմանդամի կարգավիճակ, այդ զինծառայողները կստանան փոխհատուցում աշխատավարձի 65% -ի չափով` ելնելով կոչումից: Այս օրենսդրական նախաձեռնությունը մեկ անգամ ևս ընդգծում է այն փաստը, որ զինվորականների նկատմամբ հոգատարությունը և նրանց նկատմամբ սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է Պաշտպանության նախարարության համար, ինչը մեծացնում է մեր համատեղելիությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին», – ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Էդիտա Բադասյան