Անասունների արածեցման սեզոնը սկսվում է, Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում հովիվ չկա: Գյուղացիները փնտրում են մարդու, ով աշխատավարձի դիմաց կարածեցնի մոտ 80-100 գլուխ անասուն:

Կորխ գյուղում ժամանակին պահում էին 500-600 գլուխ կով: Այսօր մնացել է մոտ 100 խոշոր եղջերավոր անասուն: Յուրաքանչյուր ընտանիք կով պահում է միայն կաթի և կաթնամթերքի սեփական օգտագործման համար:

Կորխ գյուղում հիմնականում բնակիչները գումար են հավաքում, որպեսզի հովիվ վարձեն: Անցյալ տարի յուրաքանչյուր կովի համար նրանք սեզոնի ընթացքում վճարել են 120 լարի: Արածեցման շրջանը սկսվում է մայիսի 1-ից և ավարտվում հոկտեմբերի 1-ին: Գյուղացիներն ասում են, որ նրանք կհատկացնեն տուն, որպեսզի հովիվը ողջ սեզոնի ինթացքում ապրի այնտեղ:

Նրանք, ովքեր Կորխ գյուղում ցանկանում են աշխատել որպես հովիվ, կարող են կապ հատատել գյուղացիների հետ հետևյալ համարներով՝
592740205 Յուրա
598677001 Երվանդ