Ըստ «Ռադիո NOR»-ի, երեկոյան ժամը 18:00-ին Նինոծմինդայի Գոգոլ-Լերմոնտով փողոցների խաչմերուկում Toyota Aqva մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը գինովցած է եղել: Տուժածին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանք ցուցաբերել են առաջնային բուժօգնություն:

Դեպքի վայրում աշխատում են պարեկային ոստիկանության աշխատակիցները և Վրաստանի ՆԳՆ փորձագետները: