Իլոն Մասկ Starlink նախագծի արբանյակներին երեկ Վրաստանում շատերն են հետևել: Արբանյակները այսօր՝ ապրիլի 27-ին նույնպես երկնքում կհայտնվեն: Արբանյակների շարանին երկնքում կարելի է տեսնել Թբիլիսիի ժամանակով 21:07-ին երկրի հյուսիս-արևմուտքում և մի քանի րոպե հետո՝ հարավ-արևելքում:

Starlink նախագիծը մեկնարկել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի կողմից 2015 թվականին և նպատակ ունի ամբողջ մոլորակը ծածկել արբանյակային ինտերնետով:

Starlink արբանյակները երկնքում երևում են որպես պայծառ լուսավոր կետերի շարան: Փորձագետները հաստատում են, որ դրանք կարելի է տեսնել երկրագնդի գրեթե ամբողջ տարածքից, այդ թվում՝ Վրաստանից:

«Starlink» ծրագրի շրջանակներում 40 000 արհեստական արբանյակները Երկրին մոտ ուղեծիր կհանվեն, որը ամբողջ մոլորակին կտարածի ինտերնետ, ինչը կգերազանցի ներկայումս գործող ցանկացած այլ արբանյակային պրովայդերի:

Յուրաքանչյուր արբանյակ, որը կշռում է մոտ 230 կիլոգրամ, իր մակերևույթից 550 կմ հեռավորության վրա թռչելու է Երկրի շուրջ:

Ընդհանուր առմամբ, Իլոն Մասկը «Starlink»-ի շրջանակներում, որի արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար, նախատեսում է գործարկել մինչև 12 հազար սարք: Ընկերությունը ենթադրում է, որ արևային էներգիա օգտագործող արբանյակները կկարողանան բարձր արագությամբ համացանց ապահովել ամբողջ աշխարհին: