Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հայտարարեց, որ երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլերով: Որոշումը կկայացվի համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Հետևելով համաճարակաբանների խորհուրդներին՝ պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակ կրել հանրային վայրերում:

Պետական և մասնավոր հատվածին խորհուրդ է տրվում շարունակել հեռավար աշխատել և առավելագույնս նվազեցնել աշխատակիցների ֆիզիկական շփումը:

Փուլերի միջև միջին ինտերվալը կազմում է երկու շաբաթ:

Առաջին փուլ

Ապրիլի 27-ից թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը, տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, բաց տեսակի ագրարային շուկաների գործնեությունը:

Երկրորդ փուլ (մոտավոր մայիսի 15-ից սկսած)

Կվերսկսվի շինարարական ընկերությունների աշխատանքը, շինարարական պարագաների արտադրությունը, կբացվեն ավտոլվացման և ավտոսպասարկման կենտրոնները, ինչպես նաև համակարգիչների, անձնական և կենցաղային ապրանքների վերանորոգման կենտրոնները: Կթույլտրվի նաև հանգստյան գոտիների աշխատանքը:

Երրորդ փուլ (մոտավոր մայիսի 30-ից սկսած)

Կբացվեն մանրածախ և մեծածախ խանութները, բոլոր տեսակի բաց շուկաները, բոլոր տեսակի արտադրություն և հրատարակչական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

Չորրորդ փուլ (մոտավոր հունիսի 15-ից սկսած)

Կբացվեն խոշոր առևտրի կենտրոնները, ռեստորաններն ու սննդի կետերը, ինչպես նաև գեղեցկության սրահները:

Հինգերորդ փուլ (մոտավոր հունիսի 30-ից սկսած)

Կսկսեն աշխատել փակ տեսակի շուկաներն ու բոլոր տեսակի ռեստորաններ/սննդի կետերը:

Վեցերորդ փուլ (մոտավոր հուլիսի 15-ից սկսած)

Կբացվեն ժամանցային, մարզական հանգստի, ստեղծագործական գործնեություն ծավալող, ազարտային և այլ խաղային ձեռնարկությունները, հյուրանոցները և կրթական գործնեություն իրականացնող հաստատությունները: