Ուժեղ քամու և ձյան պատճառով, Նինոծմինդա-Ծալկա ճանապարհի վրա մեքենաներ են խցանվել, որոնողական աշխատանքեր է ընթանում, սակայն դեռ չեն գտել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացանք, որ ճանապարհը փակ է առավոտյան 8:00-ից: Իսկ ճանապարհին մնացած մարդկանց ու մեքենաների քանակը հայտնի չէ:

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, այս պահին աշխատում են տվյալ ճանապարհը սպասարկող պատասխանատու կազմակերպությունները: Ինչպես նաև մեզ ասացին, որ Նինոծմինդա-Ծալկա ճանապարհահատվածը սպասարկում է «Ջավախավտոգզա» ընկերությունը: Սակայն նշյալ ընկերության տնօրենն ասաց, որ նրանք պատասխանատու են Բաթում-Ախալքալաք ճանապարհի համար, իսկ Նինոծմինդա-Ծալկա ճանապարհի համար` ոչ:

Նինոծմինդայից Թբիլիսի երթևեկող հասարակական տրանսպորտը առավոտյան 8:00-ին դուրս է եկել, արդեն այն Թբիլիսիում է: Սակայն դրանից հետո ճանապարհը փակվել է:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից մեզ տեղեկացրին, որ իրենց ծառայության բոլոր աշխատակիցները տեղում են, նրանք փնտրում են ճանապարհին մնացածներին:
Ճանապարհի երկու կողմից էլ աշխատում են, բայց այս պահին մարդկանց դեռ չեն գտել:

Մոտավոր քանի մարդ և մեքենա է մնացել ճանապարհին 112 Արտակարգ իրավիճակների ծառայությում չգիտեին: Նրանք կապի մեջ են ճանապարհին մնացած մարդկանց հետ և նրանց վիճակը նորմալ է:

Իրադարձությունների զարգացման հետակա ընթացքի մասին jnews.ge լրատվականը կներկայացնի պարբերաբար: