Վրաստանի խորհրդարանը, կարանտինի և ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ կապված տուգանքների և քրեական պատասխանատվությանը վերաբերող օրենսդրության մեջ երրորդ ընթերցմամբ փոփոխություններ է ընդունել:

Այսօրվա նիստում կողմ քվեարկեցին օրինագծին: «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխություններին աջակցել է 78 պատգամավոր:

Խորհրդարանի որոշմամբ՝ «Հանրային առողջապահության մասին» օրենքով նախատեսված մեկուսացման կամ կարանտինային ռեժիմի խախտման համար ֆիզիկական անձը կպատժվի 2000 լարի տուգանքով, իսկ իրավաբանական անձը՝ 10 000:

Փոփոխությունների համաձայն՝ նախագահի հրամանագրով կամ այլ համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված արտակարգ դրության կամ ռազմական դրության խախտումը, ներառյալ մեկուսացման և կարանտինի կանոնները, որոնք նախատեսված են «Հանրային առողջապահության մասին» օրենքով, եթե այդ կանոնները ռազմական կամ արտակարգ դրության մաս են կազմում: Վերոնշյալ խախտման դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի՝ 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով, եթե նախագահի հրամանագրով այլ բան նախատեսված չէ: