Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է չորսով: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 111 անձ:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 420 դեպքից բուժվել է 107 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով երկրում 5 հիվանդ է մահացել:

5 223 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար վերահսկողության տակ է 584 պացիենտ:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ: