Այսօր ասուլիսի ժամանակ, կառավարությունում տեղի ունեցած համակարգող խորհրդի նիստի ավարտին Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ հնարավոր է 2-3 շաբաթից սկսվի որոշ սահմանափակումների վերացումը:

Մասնավորապես հնարավոր է 2-3 շաբաթից տնտեսական սահմանափակումները վերացվեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե երկրում ինչ զարգացում կունենա կորոնավիրուսի տարածումը: Քանի որ, երկիրը գտնվում վարակի տարածման պիկում, որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել են COVID-19-ի պատճառով, երկարաձգվել են: Մեկ ամսով ավեալացել է արտակարգ դրության ժամկետը, սակայն ինչպես հայտարարել է Չիքովանին, հնարավոր է, որ երկրում սկսվի արտակարգ դրության պայմանների թուլացում և որոշ սահմանափուկմների վերացում, չսպասելով արտակարգ դրության ավարտին: