Չնայած գործունեության համար անհամապատասխան պայմաններին, «Վաչիան» համույթը հասնում է հաջողությունների և ձգտում ավելիին:

Փոքրիկ սենյակը, որտեղ զբաղվում է պարով «Վաչիան» համույթի բազմաքանակ անձնակազմը պատկանում է գյուղական ակումբին: Այստեղ նաև անցկացվում է մարզական ակումբի դասընթացները, նրանք նույնպես տեղադրել են իրենց գույքը այդ սենյակում: Հաճախ մեկը խանգարում է մյուսին:

Անսամբլը նաև փորձում է մտցնել մշակութային ոգին այս սենյակում տեղադրելով հայելիներ և երաժշտության դինամիկներ: Սակայն սենյակում բացակայում է վերանորոգումը: Սենյակում մաքրություն պահպանելը գրեթե անհնար է: Չնայած այս պայմաններին համույթը աշխատում է և լավ արդյունքներ արձանագրում, մասնակցելով տարբեր փառատոնների:

«Վաչիան» համույթի ռեպորտաժը համույթի փորձերից հետո դիտեք այստեղ, կամ Youtube-յան մեր էջում:

Քրիստինե Մարաբյան