Վրաստանի կառավարությունը հաստատել է բժշկական հաստատությունների ցուցակը, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանա ընդունել կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Ախալցիխեի «Իմեդի» կլինիկան կլինիկաների երրորդ խմբում է, այսինքն` այն պետք է ապահովի կորոնավիրուսային վարակի ախտանիշներով հիվանդների ընդունելությունը, բայց եթե վիրուսը հաստատվի, հիվանդը կտեղափոխվի այլ կլինիկա:

Կլինիկաների մոբիլիզացման մասին կառավարության որոշումը հրապարակված է matsne.gov.ge կայքում:

Ցուցակում ընդգրկված է 44 հիվանդանոց, որոնք բաժանված են երեք կատեգորիաների: Սամցխե-Ջավախքում մոբիլիզացված է 2 բժշկական հաստատություն՝ Ախալցիխեում և Աբասթումանում, սակայն երկուսն էլ նախատեսված չեն կորոնավիրուսի բուժման համար և ընդգրկված են 3-րդ կատեգորիայում:

Կլինիկաների առաջին խմբում են այն բուժհաստատությունները, որոնք ընդունում են վարակակիրներին բուժման համար կամ գտնվում են լիարժեք պատրաստության մեջ:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց – ք.Թբիլիսի, փող. Կազբեգի, 16,
Առաջին համալսարանական կլինիկա – ք.Թբիլիսի, փող. Գուդամակղարի, 4,
Ակադեմիկոս Ալեքսանդրե Բոճորիշվիլիի անվան կլինիկա – ք.Թբիլիսի, փող. Կազբեգի, 16,
Մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց – ք.Թբիլիսի, փող. Չիքովանի, 14,
«Նյու Վիժեն» համալսարանական հիվանդանոց – ք.Թբիլիսի, փող. Լյուբլյանա, 13,
Ակադեմիկոս Նիկոլոզ Ղիփշիձեի անվան Կենտրոնական համալսարանական հիվանդանոց – ք.Թբիլիսի, փող. Վաժա-Փշավելա, 29,
Տուբերկուլյոզի ազգային կենտրոն – Թբիլիսի, փող. Աջարիայի 8,
Թբիլիսիի ծովի հիվանդանոց – Թբիլիսի, Վարկեթիլի, IV միկրոշրջան,
Սաչխերեի շրջանային հիվանդանոց – Սաչխերե, փող. Գոմարթելի, 17,
Արևմտյան Վրաստանի վարակիչ պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կենտրոն – ք.Քութայիսի (Իմերեթիի շրջան), փող. Չխոբաձե, 20,
«Մեդալֆա» կլինիկայի Բաթումիի մասնաճյուղ – Բաթումի (Աջարիայի ԻՀ ), Գոգոլի ոլորան, 2:
Գիորգի Աբրամիշվիլիի զինվորական հոսպիտալ – ք.Գորի (Շիդա Քարթլիի շրջան), փող.Ճավճավաձե, 56,
Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց – ք.Ռուսթավի (Քվեմո Քարթլի), Սուրբ Նինոյի փող. 3:
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց – Զուգդիդի, Օնարիա,
Ակադեմիկոս Նիկոլոզ Ղիփշիձեի Կենտրոնական համալսարանական հիվանդանոց – գյուղ Ռուխի (Սամեգրելո – Զեմո Սվանեթի):

Երկրորդ խումբը բուժհաստատություններն են, որոնք, անհրաժեշտության դեպքում, 48 ժամվա ընթացքում կտրամադրեն 800-ից 1300 մահճակալ վարակված հիվանդների համար:

Բաթումիի հանրապետական կլինիկական հիվանդանոց – Բաթումի (Աջարիայի ինքնավար հանրապետություն), փող. Թբել Աբուսերիձե, 2
«Բոմոնդ» կլինիկա – Քութաիսի (Իմերեթիի շրջան), Գամսախուրդիայի պողոտա 163,
Բժշկական կենտրոն Մցխեթա քաղաքում – Մցխեթա, փող. Սամխեդրո, 20
Քութաիսիի ուղղորդման հիվանդանոց («Էվեքս») – Քութաիսի (Իմերեթիի շրջան), փող. Օցխելի, 2:
Թբիլիսիի գերմանական հիվանդանոց – Թբիլիսի, Տիեզերագնացների ափափողոց, 45 ա:
«Ջերարսի» կլինիկա – Թբիլիսի, փող. Մուխիանի, 2 ա:
Վնասվածքաբանական հիվանդանոց – Թբիլիսի, փ. Լյուբլյանա, 21,
Հրեշտակապետ Միքայելի անվան կլինիկա – Թբիլիսի, փ. Լյուբլյանա, 21,

Վրաստանի Պատրիարքարանի ենթակայության բժշկական կենտրոն – Թբիլիսի, Գորգասալիի փողոց 95,
Կլինիկա «Կարապս Մեդլայն» (Էվեքս) – Թբիլիսի, Աղմաշենեբելիի պուրակ 234,
Կլինիկա «Վիվամեդի» – Թբիլիսի, Աղմաշենեբելիի պուրակ 234,
Սաչխերեի շրջանի հիվանդանոց – Սաչխերե (Իմերեթիի շրջան), փող. Գոմարթելիի 101,
Բոկերիայի ուղղորդման հիվանդանոց – Թբիլիսի, փ. Քինձմարաուլի, 1:
Առաջին բժշկական կենտրոն – Թբիլիսի, փ. Դադիանի, 255:

Երրորդ խումբը բժշկական հաստատություններն են, որտեղ կընդունվեն բարձր ջերմություն ունեցող և բնորոշ այլ ախտանիշներով հիվանդները: Կորոնավիրուսի ախտորոշման դեպքում այս կլինիկաների հիվանդները առաջին երկու կատեգորիայի բուժհաստատություններից կտեղափոխվեն մոտակա հիվանդանոցներ:

Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա – Ախալցիխե (Սամցխե-Ջավախքի շրջան), Ախալքալաքի խաչմերուկ, փակուղի № 3:
Աբաստումանի թոքաբանական կենտրոն – Աբասթումանի (Սամցխե-Ջավախքի շրջան), Ադիգենի շրջան, փող. Փալիաշվիլի, 37:
Վարակիչ պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի շրջանային կենտրոն – Բաթումի (Աջարիայի ինքնավար հանրապետություն), փող. Քաթամաձե 11 և փող. Թաբուկաշվիլի, 17,
«Մեդի Էմերջենս» – Բաթումի (Աջարիայի ինքնավար հանրապետություն), Մելիքիշվիլիի 102 բ.
Չխոբաձեի շրջանային առողջության կենտրոն – Քութաիսի (Իմերեթիի շրջան), փող. Չխոբաձե, 20,
Փոթիի հիվանդանոց – Փոթի (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան), փող. Գուրիայի 171,
կլինիկա «Արքիմեդի» – Սենակի (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան), Ռուսթավելիի փողոց, 110,
«Գորմեդի» կլինիկա – Քարելի (Շիդա Քարթլիի շրջան), Բեբնիսի գյուղ,
Բոլնիսիի կենտրոնական կլինիկա – Բոլնիսի (Քվեմո Քարթլիի շրջան), փող. Դավիթ Աղմաշենեբելի, 25:
Ռուսթավիի մանկական հիվանդանոց – Ռուսթավի (Քվեմո Քարթլիի շրջան), Սուրբ Նինոձի փողոց, 5:
«Ջեո Հոսփիթալս» – ք. Մառնեուլի (Քվեմո Քարթլիի շրջան), նախկին զինվորական ավանի տարածքում:
Թելավիի շրջանային հիվանդանոց – Թելավի (Կախեթիի շրջան), փող. Ալադաշվիլի, 2,
«Արքիմեդե» կլինիկա – Լագոդեխի (Կախեթիի շրջան), Ապրիլի 9-ի փողոց
«Ջեո Հոսփիթալս» – Սագարեջո (Կախեթիի շրջան), Կախեթիի խճուղի, 13:

Շրջանային առողջապահության կենտրոն – Օնի (Ռաճա-Լեչխումի-Քվեմո-Սվանեթիի շրջան), Վախթանգ IV-ի փողոց, 10:

Թվարկված հիվանդանոցներին կտրվեն ժամանակավոր լիցենզիաներ և բժշկական գործունեության թույլտվություններ, որոնք կգործեն մինչև արտակարգ դրութան ռեժիմի ավարտը:

Բուժհաստատություններում մատուցվող ծառայությունները ներառում են նախնական ստուգում, բարձր ռիսկային հիվանդների ախտորոշում (կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք կամ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի հետ կոնտակտներ), կորոնավիրուսով հաստատված դեպքերի կառավարում: