Այսօր Ախալքալաքի ուղղափառները տոնում են Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը: Սակայն հավատացյալներն այս տարի շատ ավելի քիչ էին, քան նախորդ տարիներին:

Տարածվող Covid-19 վարակի պատճառով, այս տարի թվով քիչ մարդիկ էին եկել մասնակցելու զատկական արարողությանը, մոտավոր 40-45 հոգի: Սովորաբար Վրաց Ուղղափառ եկեղեցու հետևորդները բաց երկնքի տակ՝ վրանում են լուսացնում, սակայն այս տարի հավաքվել էին մենաստանի բակում: Հավատացյալները պահպանում են համապատասխան սոցիալական հեռավորությունը, որին հետևում են ոստիկանության աշխատակիցները:

Zatik 2

Հիշեցնենք, որ Վրաց Ուղղափառ եկեղեցին զիջումների չգնաց և արտակարգ դրության պայմաններում Սուրբ Հարության տոնը նշվում է բացառության կարգով: Այսինքն, բոլոր ցանկացողները երկրի բոլոր եկեղեցիներում կարող էին մասնակցել գիշերային պատարագին՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտ ժամը 6:00-ը, առանց եկեղեցուց դուրս գալու:

Երեկ երեկոյից Ախալքալաքում հնչում են «Քրիստե Աղսդգա» (Քրիստոս հարյավ ի մեռելոց) և պատասխանը «Ճեշմարիտադ աղսգա» (Օրհնյալ է հարությունը Քրիստոսի):