Ապրիլի 18-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4785-ով, 40 մարդ մահացել է, ապաքինվել է 467-ը, տեղեկացրել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Նոր դեպքերը գրանցվել են 79 շրջանում։ Առավել մեծ քանակով նոր դեպքեր կան Մոսկվայում՝ 2649, ևս 428 դեպք Մերձմոսկովյան շրջանում, 139-ը՝ Սանկտ Պետերբուրգում։

Այսպիսով, ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 793-ի։ Աճը մեկ օրում ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 15 տոկոս։ Ընդհանուր առմամբ, մահացել է 313 մարդ, ապաքինվել՝ 3057։

Մոսկվայում նոր հիվանդների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, 18-45 տարեկան մարդիկ են։ Եվս 13,5 տոկոսը՝ 65-ից բարձր, որից 4 տոկոսը՝ 80-ից բարձր։ Իսկ վարակվածների 6,5 տոկոսը երեխաներ են։

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150 000-ը։ Այդ են վկայում ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։ Կորոնավիրուսի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 2 մլն մարդու մոտ։