Անհրաժեշտ է չեղյալ հայտարարել պարտադիր զինվորական ծառայությունը, ժամկետային զինծառայողները պետք է լինեն զինվորներ, ոչ պահակներ, եթե խորհրդարանը համաձայն չէ պարտադիր ծառայության վերացմանը, ուրեմն անհրաժեշտ է կրճատել այն մինչև 6 ամիս, – կարծում է Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Ներկայացնելով Պաշտպանության նախարարության աշխատանքը Վրաստանի Անվտանգության խորհրդին նոյեմբերի 6-ին Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին խոսեց պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին:

«Վրաստանի իշխանությունները ստանձնել են պարտավորություն վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը: Սա միանգամայն ճիշտ որոշում էր: Օրինակ, Բալթյան երկրները նույնպես վերացրել են պարտադիր զինվորական ծառայությունը, սակայն, ներկայիս իրավիճակի և առկա սպառնալիքների ազդեցության տակ, այդ որոշումը մասնակիորեն բեկանվել է: Ես կողմնակից չեմ այն բանին, որ պարտադիր զինվորական ծառայությունը չեղյալ չհամարվի », – ասել է Խիդաշելին:

Այն պարագայում, եթե պարտադիր զինվորական ծառայության չեղյալ հայտարարումը չընդունվի խորհրդարանի կողմից, պաշտպանության նախարարը առաջարկում է, գոնե նվազեցնել ծառայության ժամկետը:

«Մեր զինվորական համակարգը միշտ էլ եղել է տգեղ համակարգ… Սակայն, եթե մեծամասնությունը հանկարծ կորոշի, որ այս մոտեցումը չպետք է փոխվի, ուրեմն անհրաժեշտ է ապահովել, որ մեր քաղաքացիները, ովքեր անցնում են զինվորական ծառայություն, ստանան լիարժեք զինվորական կրթություն: Մեր նորակոչիկները պետք է դառնան զինվորներ: Նրանք չպետք է պահակախումբ լինեն տարբեր գերատեսչությունների շինությունները: Զինվորները պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտքը, – պաշտպանել երկիրը, այլ ոչ թե պաշտպանել որոշ շենքեր: Եթե մենք չեղյալ չենք հայտարարի պարտադիր զինվորական ծառայությունը, առաջարկում եմ կրճատել ժամկետները մեկ տարվա փոխարեն վեց ամսվա: Հնարավոր է ստեղծել ծրագիր, որը կես տարվա ընթացքում կպատրաստի կրթված և պատրաստված երկրի պաշտպանների»,- ընդգծել է Թինաթին Խիդաշելին: