Այսօր «Energo Pro Georgia»-ի բազմաթիվ բաժանորդներ SMS հաղորդագրություն են ստացել այն մասին, որ հոսանքի սպառման համար վճարման ժամկետը լրանում է, և հարկավոր է վճարել, հակառակ դեպքում հոսանքը կանջատվի: Այս SMS-ն ավտոմատ է ուղարկվում, եթե բաժանորդին տեղեկացրել են, որ կառավարությունը փակելու է իր սպառած հոսանքի ծախսերը, ապա բաժանորդը կարող է ուշադրություն չդարձնել այսօրվա SMS-ին: Պետական սուբսիդավորումը չի չեղարկվել:

Շատ բաժանորդներ, որոնք ընգրկվել էին էլեկտրաէներգիայի ծախսերի պետական սուբսիդավորման ծրագրում, իհարկե, չեն վճարել հոսանքի դիմաց: «Energo Pro Georgia»-ի էլեկտրոնային ծանուցման համակարգը ավտոմատ է, եթե բաժանորդը չի վճարել, ուղարկում է տեքստային հաղորդագրություն: Այնտեղ ասվում է, որ չվճարելու դեպքում հոսանքը կանջատվի: Շատ բաժանորդներ տարակուսանքի մեջ են հայտնվել՝ վճարել, թե՞ ոչ:

«Energo Pro Georgia»-ի մամուլի ծառայությունից Jnews-ին հայտնեցին, որ բաժանորդները, որոնք տեղեկացվել են, որ ընդգրկված են պետական սուբսիդավորման ծրագրում, հանգիստ կարող են չվճարել, և այդ SMS-ը բաժանորդներին ինքնաբերաբար է ուղարկվել ծրագրի միջոցով: